Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող դատապարտյալներին այս օրերին ստիպում են, որպեսզի իրենց հարազատներին, բարեկամներին «հրահանգեն» ԱԺ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` վերջիններիս անգամ խոստացել են, որ եթե յուրաքանչյուր ոք 3000 ձայն բերի, ապա առավելություն կստանա ու կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքել է այդ լուրերը` դրանք հերյուրանքներ անվանելով: