Փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում կատարելով ՀՔԾ-ին մոտ կանգնած իր աղբյուրին:
Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Պարզվում է, որ կա վարկած, որ սա ոստիկանությունից հափշտակված զենք է եղել, և այդ հափշտակության համար մարտի 3-ին, այսինքն` Նորքի զինանոցի բացահայտումից 4 օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զոքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս գործը համարում է քաղաքական, որովհետև կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով:
Ըստ թերթի` շշուկներ կան, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ ոչ պաշտոնական խուզարկություն: