Այսօր Էջմիածին քաղաքում` քաղաքապետարանի շենքի դիմաց, տեղի է ունենում Հանրապետական կուսակցության նախընտրական հավաքը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Ինչպես Epress.am-ին հայտնել են Էջմիածնի բնակիչները, ՀՀԿ-ի հավաքի հետ կապված մի շարք դպրոցներում ուսումնական գործընթացը խափանվել է, աշակերտներին տարել են հրապարակ: Այս պահին հրապարակում համերգ է, աշակերտներին բաժանել են Հանրապետական կուսակցության դրոշակներ` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով:
5-6-րդ դասարանի որոշ աշակերտների, ովքեր զինվորական համազգեստով են, կանգնեցրել են քաղաքապետարանին կից հրապարակից դուրս եկող փողոցի երկու կողմերում: