Երեկ 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի, գրում է «Առավոտ» թերթը:
Վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:
Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին, ով «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 համ. ավտոմեքենան:
Ինչպես «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բեյբությանը երեկ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր: