Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թվականի ապրիլի 16-21–ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդ Մանթաշովը։
Ապրիլի 18-ին ժամը 17։00-ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ արձանը կդեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: