Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր պատրաստակամությունն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում բանավիճել Ռուբեն Հայրապետյանի հետ:
Այս առնչությամբ նա հետևյալ հայտարարությունն է տարածել.
1. 2012 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:
2. Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի: (13:07)
3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է (մեջբերում եմ բառացի). «Նույնիսկ ասեմ. թող ֆարմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»: (13.35)
4. «Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:
5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ ինչպես առաջարկել էր Հայրապետյանը պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին:
6. Հաշվի առնելով այն, որ 09.04.2012թ. «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հ/ը տնօրեն Արտակ Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել կողմերի համաձայնության պարագայում իմ մասնակցությամբ բանավեճ կազմակերպել, հաշվի առնելով նաեւ այն, որ Ռ. Հայրապետյանը մեզ է վերապեհել բանավեճի տեղի ընտրությունը, Արտակ Ալեքսանյանին կոչ եմ արել բանավեճը կազմակերպերպել 2012թ. ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
7. Այսօր ժամը 22.00-ին պատրաստվում եմ ներկայանալ բանավեճի, քանզի դրա կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը համարում եմ լուծված` ընդ որում, Ռուբեն Հայրապետյանի առաջ քաշած պայմաններով: