Home / Հայաստան / Ծեծկռտուքի հետևանքով ԲՀԿ-ական է սպանվել. աղբյուր

Ծեծկռտուքի հետևանքով ԲՀԿ-ական է սպանվել. աղբյուր

Երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է, հաղորդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:

Թերթը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով:

Համաձայն լուրերի` նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր նա մնացել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չեն եղել:

Հերթապահ մասից թերթին հայտնել են, որ միջադեպի առիթով ոստիկանությունը հաղորդում չի ստացել: