Home / Տեսանյութեր / Հիտլերը բավական անգրագետ էր, պարզել են գիտնականները

Հիտլերը բավական անգրագետ էր, պարզել են գիտնականները

Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը բավական անգրագետ էր: Նման եզրակացության են եկել Աբերդինի համալսարանի շոտլանդացի գիտնականները` ուսումնասիրելով ֆյուրերի կողմից 1916 թվականի դեկտեմբերին գրված հաղորդագրությունը:

Հիտլերի նամակը, որը գրվել էր, երբ վերջինս Մյունխենի հիվանդանոցում էր, լի է քերականական սխալներով: Մասնավորապես, գիտնականները նշում են, որ Հիտլերը գերմանական «sofort» բառը, որը թարգմանվում է «անմիջապես», երկու «f»-ով է գրել, անհրաժեշտ մեկի փոխարեն: Հետազոտողները կարծում են, որ հենց քերականության հետ ունեցած խնդիրների պատճառով էր երրորդ ռեյխը նախընտրում թելադրել իր հրամանները և ուղերձները, և ոչ թե ինքնուրույն գրել:

Բացիկը, որը ուղարկվել էր բռնապետի կողմից իր ընկերոջը` Կարլ Լանցհամերին, հայտնաբերվել է ընտանեկան արխիվներից մեկում այն գրելուց մոտ մեկ դար անց: