Home / Տեսանյութեր / Մոսկվացի 25-ամյա թերապևտը թմրեցրել ու բռնաբարել է հիվանդին

Մոսկվացի 25-ամյա թերապևտը թմրեցրել ու բռնաբարել է հիվանդին

Մոսկվայի քաղաքային 4-րդ հիվանդանոցի 25-ամյա թերապևտ Իվան Չերկասովը ձերբակալվել է դեղերի ազդեցության տակ գտնվող հիվանդին բռնաբարելու մեղադրանքով, հայտնում է BBC-ն:

«Պարզվել է, որ ապրիլի 30-ին հիվանդանոցում Իվան Չերկասովը, հանդիսանալով թերապևտիկ բաժանմունքի հերթապահ բժիշկը, տուժածին բժշկական օգնություն ցուցաբերելու պատրվակով կնոջը թմրեցնող դեղամիջոցներ է ներարկել, որի արդյունքում վերջինս կորցրել է դիմադրելու կարողությունը և բռնաբարել է նրան»,-հաղորդել է Ռուսաստանի հետաքննիչ կոմիտեն:

Բժշկի դեմ քրեական գործ է հարուցվել բռնաբարության հոդվածով, ըստ որի, առավելագույն պատիժ է սահմանվում 6 տարին: