Home / Տեսանյութեր / Մախաչկալայի ահաբեկչության զոհերի թիվն աճում է

Մախաչկալայի ահաբեկչության զոհերի թիվն աճում է

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում մայիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, կան շուրջ 122 վիրավորներ: 15 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալների համաձայն, գործարկված երկու պայթուցիկների հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 30 և 50 կգ:

Ըստ «Ռիա Նովոստիի»` հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ առաջին պայթուցիկը գտնվել է Mitsubishi մակնիշի մեքենայում: Հենց այս մեքենայում է, ըստ ամենայնի, գտնվել է մահապարտ ահաբեկիչը: Ըստ իրավապահաների` մահապարտները կարող են տղամարդ և կին լինել, այս մասին վկայում են դեպքի վայրում հայտնաբերված մարմինների հատվածները:

Առաջին պայթուցիկը, որի հզորությունը կազմել է 30 կգ տրոտիլ, գործարկվել է 22:20-ին, երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան Աստրախան-Մախաչկալա մայրուղու վրա` փաստաթղթերը ստուգելու նպատակով: Առաջին պայթյունից 15-20 րոպե անց, երբ միջադեպի վայր են ժամանել օպերատիվ ծառայության այլ աշխատակիցներ, գործարկվել է երկրորդ ռումբը, որը դրված է եղել «Գազել» մեքենայում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: