Երեքշաբթի առավոտյան Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդի կենտրոնական Պուերտո դել Սոլ հրապարակում անկացվող բողոքի ակցիայի ցրման ժամանակ 8 մարդկանց է ձերբակալել, հայտնում է BBC-ն:
Վերջին երեք օրերի ընթացքում իսպանական ոստիկանությունը ընդհանուր առմամբ 28 մարդ է ձերբակալել: Ոստիկանները հրապարակ են եկել վաղ առավոտյան և ընդամենը 15 րոպեում ցրել են հավաքված ցուցարարներին, նշում են իսպանական ԶԼՄ-ները:
Indignados «Վրդովվածներ» շարժումը արդեն երրորդ օրը բողոքի ակցիա է անցկացնում Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիաները նվիրված են շարժման մեկ ամյա հոբելյանին: Շաբաթ օրը իսպանիայի քաղաքների փողոցներ էին դուրս եկել մոտ 70 հազար «վրդովվածներ»: Հաջորդ օրը ոստիկանությունը վերացրեծ Մադրիդում ցույց իրականացնողների վրանային ճամբարը` ձերբակալելով 18 քաղաքացիների: