Home / Հայաստան / Ինչու են Բրյուսովի կառավարման խորհրդում փոփոխություններ իրականացվել

Ինչու են Բրյուսովի կառավարման խորհրդում փոփոխություններ իրականացվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ` Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին` վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը:

«Ենթադրվում է, որ այս փոփոխություններն իրականացվել են, որպեսզի այս բուհում ավելի հեշտ լինի նոր ռեկտորի ընտրություններ կազմակերպել», – գրում է թերթը: