Home / Տեսանյութեր / Քիմ Քարդաշյանն իր լուման է ներդնում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմ Քարդաշյանն իր լուման է ներդնում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատի հանձնախմբի կողմից մայիսի 20-ին անկացվող հերթական հեռուստամարաթոնի կապակցությամբ`որպես Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր  շարունակական ջանքերի մի մաս: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի պաշտոնական կայքը:

Հեռուստամարաթոնի շրջանակներում նկարահանված տեսանյութում Քարդաշյանը նշել  է. «Քանի որ մերօրյա աշխարհում մենք բախվում ենք անարդարության և բոլորս ամենուր պայքարում ենք բռնության և զանգվածային սպանությունների վերացման համար, ես անում եմ այն, ինչը ճիշտ է, և իմ լուման եմ ներդնում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Մարդկությունը պետք է ճանաչի անցյալի ցեղասպանությունները, որպեսզի հետագայում խուսափի դրանց դրա կրկնությունից»: Քարդաշյանը կոչ է արել  հեռուստադիտողներին և աջակիցներին միանալ իր ձայնին, միավորել ջանքերը և գումար նվիրաբերել հեռուստամարաթոնին:

Հայ Դատի հանձնախմբի 2006 և 2009 թվականներին անցկացված նախորդ երկու հեռուստամարաթոնները շուրջ 4,5 մլն դոլար են հավաքել: Գումարն ուղղվել է ամերիկահայերի կրթական, երիտասարդական և քաղաքացիական ծրագրերի իրականացմանը: