Home / Հայաստան / Լիտվան նպաստել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման կանխարգելմանը. Աժուբալիս

Լիտվան նպաստել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման կանխարգելմանը. Աժուբալիս

Ձգձգվող հակամարտությունները շարունակում են մնալ ԵԱՀԿ տարածքի անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը, վստահ է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Մեկնաբանելով վերջին շրջանում Լիտվայի արտաքին քաղաքականության ակտիվացումը հետխորհրդային տարածքում, հատկապես, Հարավային Կովկասի տարածքում և Կենտրոնական Ասիայում, դիվանագետը նշել է. «Մենք սերտորեն աշխատում էինք Մինսկի խմբի հետ, և մեր ներդրումն ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման կանխարգելման հարցում:

Միսնկի Խմբի պատվիրակությունների ղեկավարները և Հայաստանի ու Ադրբնեջանի ԱԳ նախարարությունները 2011 թվականի դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարություն են ընդունել Վիլնյուսի խորհրդի շրջանակներում: Պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով շարունակել բանակցությունները`հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար»: