Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի վճռաբեկ բողոքը, որում վերջինս խնդրում էր չարտաքսել իրեն Շվեդիա: Այդ երկրի արդարադատությունը Ասանժին մեղադրում է բռնաբարության մեջ:
Գերագույն դատարանի 7 անդամներից 5-ը կողմ են քվեարկել Ասանժի արտաքսմանը:
Շվեդիայում WikiLeaks կայքի հիմնադիր-խմբագրին երկարատև ազատազրկում է սպառնում: Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը տպագրում էր ԱՄՆ դիվանագետների գաղտնի նամակները: