Home / Տեսանյութեր / Վենեսուելայի նախագահին «հետևելու» համար աղջիկը բնակարան է նվեր ստացել

Վենեսուելայի նախագահին «հետևելու» համար աղջիկը բնակարան է նվեր ստացել

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Թվիթեր սոցիալական ցանցի իր 3 միլիոներորդ հետևողին` 19-ամյա Նատալիա Վալդիվյեսոյին, նոր բնակարան է նվիրել: Չավեսի նվերը գտնվում է վենեսուելական խոշորագույն Մարգարիտա կղզում, որտեղ և ծնվել ու ապրում է Թվիթերի հաջողակ օգտատերը:

Այս ուրախ լուրը Ուգո Չավեսին վստահաբար պաշտպանող աղջկան հայտնել է անձամբ երկրի նախկին պաշտպանության նախարար Կարլոս Մատան: Նա իր թեկնածությունն է առաջադրել Մարգարիտայի նահանգապետի ընտրություններում` Վենեսուելայի իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության կողմից:

Նատալիա Վալդիվյեսոն առաջին անգամ չէ, որ նման թանկարժեք նվեր է ստանում Չավեսից: 12 տարի առաջ Չավեսը, նամակ ստանալավ այդ ժամանակ դեռ 7-ամյա Նատալիայից, փակել էր աղջկա համար անհրաժեշտ կոնքի բնածին դեֆեկտի վերացման թանկարժեք վիրահատության ծախսերը:

Ուգո Չավաեսը Թվիթերից սկսել է օգտվել 2010 թվականի ապրիլի վերջին և հինգ ամիս անց նրան արդեն մեկ միլիոն մարդ էր հետևում, իսկ օգոստոսի 31-ին ` 2 միլիոներորդ օգտատերը Չավեսից համակարգիչ նվեր ստացավ: