Այսօր Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ են սկսել: Նրանք բողոքում են առևտրի կենտրոնի հարևանությամբ Սևանի փողոցի վրա առևտրային տաղավարների կառուցման դեմ: Տաղավարները կառուցվում են փողոցով անցնող մետրոյի բացօթյա գծերի տակ և, «Փեթակի» առևտրականների պնդմամբ, գրեթե ամբողջությամբ փակում են Սևանի փողոցը, որով նաև մեքենաները «Փեթակ» են գալիս: Առևտրականները նշում են, որ տաղավարների կառուցումը խոչընդոտում է իրենց աշխատանքը:
Բացի դա, բողոքի ակցիայի մասնակիցները մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մետրոյի գծերի տակ տաղավարների կատուցումը հակասում է շինարարական նորմերին:
Տաղավարների շինարարության վայրում փակցված իրազեկման վահանակի վրա մի հեռախոսահամար էր նշված: Բողոքողները զանգել են տվյալ հեռախոսահամարով, սակայն պատասխանող չի եղել:
Առևտրականները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցներ ժամանեն շինարարության վայր, բացատրություն տան իրենց և հավաստիացնեն, որ տաղավարները չեն կառուցելու:
Այնուամենայնիվ, ժամը 11:00-ի դրությամբ Փեթակի տաղավարներըհ բացվեցին և առևտրականները սկսեցին աշխատել: Նրանք խոստանում են հսկողության տակ պահել իրավիճակը: