Այսօր ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
Վերջինս առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար, հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: