Շաբաթ օրը կայացած «Ժառանգության» կուսակցության համարագումարում ընտրվեց նոր վարչություն հետևյալ կազմով` Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան և Մարգարիտա Հակոբյան:
Ինչպես հաղրոդում է կուսակցության մամուլի ծառայությունը, նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ և Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:
Վարչությունը նաև որոշել է լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար և Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ: