Կիրակի`հունիսի 3-ին ողջ Բրիտանիան տոնում էր թագուհի Եղիսաբեթ 2-րդի կառավարման 60-րդ ադամանդե հոբելյանը: Քաղաքացիների տրամադրությունը չէին փչացնում անգամ տեղատարափ անձրևն ու քամին:
Հիմնական տոնակատարություններն անց են կացվել Լոնդոնի պատմական Գրինվիչ հատվածում և կենտրոնական Պիկադելի փողոցում: Իսկ Fortnum&Mason խանութի մոտ հարյուրավոր մարդիկ թեյ էին ըմպում, այս արարողության ժամանակ նրանց էին միացել նաև Թագուհու որդին` Չարլզը կնոջ` Կամիլայի հետ:
Իսկ տեղի ժամանակով 15:00-ին սկսվել է 350 տարվա մեջ նավերի խոշորագույն շքերթը:
Միջոցառմանը ականատես լինելու համար Թեմզայի ափին հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը գիշերը վրաններում են անցկացրել, չնայած անձրևին: Բացի դա, գետի շքերթը հեռարձակվում էր Բրիտանիայի 22 քաղաքներում տեղադրված հսկայական էկրանների վրա: