Վերջերս ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո Տավուշի մարզում ուժեղացվել է Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությունը, գրում է aravot.am-ը: Կայքի տեղեկություններով՝ մարզի սահմանապահները ներկայումս ծառայություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:
Հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանագոտի է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ծանոթացել է սահմաններում տիրող վիճակին:
Անվտանգության նկատառումներով հունիսի 6-ից փակ է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, միջպետական ճանապարհով երթևեկողները ստիպված են անցնել լեռնային տեղանքով ձգվող, Հարսնաքարի շրջանցիկ ճանապարհով: