Հայաստանում ցանկացած ոք, ով գումար ունի, պետք է լինի նախագահի հետ, եթե չէ, ապա՝ արտասահմանում, Լոնդոնում կամ Չուկոտկայում, կամ՝ բանտում և այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց ԲՀԿ-ի` կոալիցիայում լինելու հարցը Սերժ Սարգսյանը կարող է լուծել 5 րոպեում, եթե իրոք այդպիսի ցանկություն ունեն: Ընդհանրապես Հայաստանում ցանկացած մարդ անպաշտպան է՝ հատկապես հարուստը, ով ոչ միայն անպաշտպան է, այլև՝ խոցելի: Բոլորս էլ տեսել ենք, որ Հայաստանում մի հայտարարության համար մարդուն զրկում են բիզնեսից, այլ ճամբար անցնելու համար մարդը ոչ միայն կորցնում է ունեցվածքը, այլև հայտնվում է բանտում կամ արտասահմանում: Ինձ թվում է, որ ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելը առաջին հերթին հարմար է հենց իշխանությանը», – ասել է Իգիթյանը:
Նա նշել է, որ չի հավատում հարուստ մարդկանց ինքնուրույնությանը Հայաստանում: