«Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի քննելու ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:
Գործը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը ուղարկելու մասին որոշումը վերացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում: Նման որոշման պատճառները չեն նշվում:
Քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն նախաքննությունը շարունակելու համար: Նախաքննության կատարումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչությանը:
Միջադեպի մանրամասները՝ այստեղ:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի