Հունիսի 20-ին լրանում է հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի, լեգենդար Էդուարդ Մարկարովի 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ հունիսի 20-ին, ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Էդուարդ Մարկարովի ծննդյան 70-ամյակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջև, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրիասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Պետիկյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Արամ Ոսկանյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը և Մուրադ Անգթյանը:
Ռուսաստանի հավաքականի վետերանների թիմում ընդգրկվել են Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը:
Մուտքն ազատ է: