Home / Հայաստան / Ավստրիայի նախագահն այսօր Հայաստան կժամանի տիկնոջ հետ

Ավստրիայի նախագահն այսօր Հայաստան կժամանի տիկնոջ հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին: