Home / Տեսանյութեր / Վթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը Facebook-ում գրել է, որ իրեն լավ է զգում

Վթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը Facebook-ում գրել է, որ իրեն լավ է զգում

Հունիսի 22-ին վթարի ենթարկված շոումեն Մարկ Սաղաթելյանն այսօր իր Facebook-ի էջում շնորհակալություն է հայտնել իր ընկերներին աջակցության համար:

«Բարեկամներ, բոլորին ահռելի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ աջակցության համար: Ես կարգին եմ: Չկա այնպիսի ուժ, որը ինձ կհաղթահարի, երբ կողքիս ունեմ այսպիսի ընտանիք ու ընկերներ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ավելի Մարկ Սաղաթելյանի հետ վթարի էր ենթարկվել նաև պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Նազարյանի վարած «Ֆոլքսվագեն» մեքենան, որում գտնվում էր նաև Սաղաթելյանը, բախվել էր «Оպել» մակնիշի ավտոմեքենայի, որի հետևանքով նրանք երկուսն էլ կոտրվածքներով տեղափոխվել էին թիվ 1 հիվանդանոց:

Լուսանկարը՝ Մարկ Սաղաթելյանի Facebook-ի էջից