Նոր ձևավորված ԱԺ-ն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, դրական տարբերվում է նախորդից, քանի որ այս անգամ օրենսդիր մարմնում շատ են քաղաքական գործիչները, ուստի՝ հավանական է, որ դեբատների ամբիոն դառնա:
Անդրադառնալով քննադատություններին՝ Սահակյանը կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ն, ընդդիմադիր կեցվածք ընդունելով, նոր մոդել է ձևավորում հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ, ինչի կարիքը կար: Իսկ Կառավարության ծրագիրը խիստ քննադատության ենթարկած ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայաության մասին ԱԺ-ում Սահակյանն այլ կարծիք է հայտնել: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի քննադատությունն ուղղված է անձերի դեմ, ուստի՝ անընդունելի է:
Բանախոսը նաև անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին: Ըստ նրա՝ կատարվածի մեջ մեղք ունեն ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը, այլ նաև ինքը՝ Գալուստ Սահակյանը, և ՀՀԿ-ականները:
«Չեմ կարծում, որ թիկնապահ ունենալը մոդա է: Բայց Ռուբեն Հայրապետյանը ունի թիկնապահի կարիք, քանի որ նրա դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել: Սակայն նրանց կողիմց կատարվածը, ինչպես ցանկացած քրեական գործ, դատապարտելի է»,- ասել է Սահակյանը:
«Հարսնաքարում» ծեծռտուքը մեկնաբանել է նաև ՀՀԿ-ական այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Մեր հայերին չգիտե՞ք: Ռուբեն Հայրապետյանը ինչ ա՝ բռնի ռեստորան եկածների ձեռքը, ասիч մի խմեք օղի՞»,- ասել է Հակոբ Հակոբյանը: