19:55 Ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով խոսում է ղարաբաղյան հիմնախնդրից: Քիչ անց կներկայացնենք ՀՀ առաջին նախագահի ելույթն ամբողջությամբ:
19:50 Նախագահական ընտրություններին քաղաքական պայքարը շատ ավելի սուր է լինելու, կանխատեսում է Լևոն Զուրաբյանը:
«Ստեղծվել է ռեալ հնարավորություն միավորելու ոչ կոալիցիոն ուժերը և համակարգել ժողովրդի պայքարը: Աշնանը մենք պետք է բախտորոշ որոշումներ կայացնեք ռեժիմին հեռացնելու համար: Պահանջվեւմ է պահպանել շարժման ոգին», – եզրափակել է ՀԱԿ համակարգողը:
19:42 Լևոն Զուրաբյան.
– Մեկ շաբաթ առաջ մեր ժողովուրդն ականատես եղավ, թե ինչպես 7 պատգամավոր կարող են մղձավանջի մեջ պահել ողջ ԱԺ-ն:
Նրանք գունատվում են և կարկամում են, երբ վերջապես ԱԺ-ում հնչում է ճշմարտությունը: Ինչպես կարող է ընկճախտի մեջ չընկնի մի վարչապետ, երբ նրան ասվեց, որ նրա կառավարման տարիները եղել են արտագաղթի, աղքատության շրջան և որ այդ ամենի պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ:
Ժողովուրդն ընդհատեց խոսքը` «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով:
Ըստ Զուրաբյանի` ոչ միայն այն պատճառով է ԱԺ-ն մղձավանջի մեջ, որ այնտեղ հնչում է ճշմարտության ձայնը, այլև այն պատճառով, որ դրա հետևում կանգնած է ժողովուրդը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով` արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե միշտ մնա ակտիվ Ազատության հրապարակը:
19:35 Երվանդ Մանարյան.
– Մենք կորցնում ենք մեր բարոյական սկզբունքները: Եթե բժիշկը, սպան ծեծի է ենթարկվում և նրա գործը դառնում է քաշքշուքի թեմա, ուրեմն այդ երկիրը երկիր չի:
Այն պետք է փոխել: Այդ ամենի հովանավորողն ամենավերևում է կանգնած: Գործող նախագահը պետք է հրաժարական տա, և պետք է անցկացվեն նոր նախագահական ընտրություններ: Թեկուզ հինգ րոպե մնա իր ժամկետը լրանալուն: Մեր բարոյականությու
19:20 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք չէ զարմանալ, թե «Հարսնաքարի» հրեշավոր դեպքերից հետո հասարակությունը դուրս չի գալիս ոճրագործներին պատժելու պահանջով, և Վարդգես Գասպարին ու մի քանի տասնյակ քաղաքացիներ մենակ են պայքարում դրա դեմ:
Նրա խոսքով` զինվորականներին մահվան դուռը հասցրած ստահակները նույն մարտի 1-ին մասնակցածներն են:
«Մենք պետք է հասկանանք, որ կարող ենք թույլ չտալ այսօրինակ զարգացումներ», – ասել է Փաշինյանը` ընդգծելով, որ ՀԱԿ-ն այն ուժն է, որը մինչև վերջ պետք է իրականացնի սահմանադրական կարգի վերականգնման իր առաքելությունը:
«Կոնգրեսը մնալու է մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջատեր», – եզրափակել է Փաշինյանը:
19:15 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ՀԱԿ-ը ԱԺ ընտրությունների
«Իշխանությունները պատրաստվում են սպանությունների գործը մի հարմար պահի կասեցնելու համար: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի վրա չեն կրակել, այլ ՀՀ Սահմանադրության: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի վրա չեն կրակել, այլ ՀՀ քաղաքացիների», – ասել է Փաշինյանը:
19:05 Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքն Ազատության հրապարակում մեկնարկել է: