Տևական ժամանակ է, ինչ հարկային մարմիններն ստուգումներ են իրականացնում Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, որի ռեկտորը ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն է (Ապար), գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ Գրիգորյանը համարվում է ԲՀԿ-ից քաղաքապետի երրորդ հավանական թեկնածուն Մարտուն Գրիգորյանից և Սամվել Բալասանյանից հետո:
Գյումրիի ԲՀԿ կառույցում առավել հավանական են համարում Սամվել Բալասանյանի առաջադրումը, նշում է «Հրապարակը»: