Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Նախագահական այցելած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել ՀՀԿ ԳՄ որոշման մասին: Այն է` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն այլևս չի առաջադրելու նրա թեկնածությունը և, ըստ ամենայնի, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին:

«Դուք Աստծո դեմ որոշում եք կայացրել»,- փորձել է հակադրվել Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը լռել, հետո իր նման «լուռ» հարցրել է` ինչ: Ի պատասխան` Վարդան Ղուկասյանը երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, գրում է «Հրապարակը»:

ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Նա այլևս անկուսակցական է: