Իր գոյությունը որպես թռչնագրիպի տարատեսակ 2002 թվականին սկսած վարակը առավել վտանգավոր տեսակի է վերածվել: Այժմ, մասնագետների կարծիքով, այն կարող է վտանգ ներկայացնել մարդկության համար, հաղորդում է NY Times-ը:
Ըստ ամենայնի, H3N8-ը առաջին վարակը կլինի, որը հանդիպում է և թռչունների, և ծովային կաթնասունների մոտ: ԱՄՆ-ի միկրոկենսաբանների համայնքը կարծում է, որ էվոլյուցիա ապրող վարակը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու շնչառական համակարգի վրա: Ռիսկային գոտում են հայտնվում բրոնխիալ ասթմա և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ:
Նոր վարակը սովորական թռչնագրիպից ավելի վտանգավոր է: Գիտնականները նշում են, որ թռչնագրիպից մահանում էին միայն նրանք, ովքեր սերտ շփում էին ունեցել թռչունների հետ, իսկ մուտացիայի ենթարկված վարակը առավել հեշտ և արագ է փոխանցվում:
«Եթե վարակը ադապատացվում է կաթնասունների մոտ, այն կարող է հեշտությամբ խնդիրներ առաջացնել մարդկանց համար, H3N8 հետազոտությունների կարիք ունի»,- ասել է Կոլումբիական համալսարանի գիտնական Յան Լիփկինը: