Բրիտանիայի արքայազնը, ով արձակուրդն անցկացնում էր Լաս-Վեգասում, բիլիարդ խաղալուց հետո ստիպված է եղել ամբողջովին մերկանալ:
Արքայազն Հարրիի մասնակցությամբ Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում կազմակերպված երեկույթից հետո նրա մերկ լուսանկարները շատ արագ տարածվել են համացանցում:
Ականատեսների խոսքով՝ Հարրին և նրա ընկերները բարում մի քանի գեղեցիկ աղջիկների վրա աչք էին դրել, իսկ այնուհետև նրանց հրավիրել իրենց համար:
Համարում երիտասարդները որոշել են բիլիարդ խաղալ այն պայմանով, որ պարտվողը պետք է մերկանա, ինչի արդյունքում արքայազնը ստիպված է եղել հանել իր հագուստը:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Հարրին փորձում ծածկել մարմնի ինտիմ մասերը: Նրա թիկունքի հետևում թաքնվում է աղջիկ, որը, հավանաբար, ևս տանուլ է տվել խաղը:
Լուսանկարները՝ tmz.com-ի