հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀԿ-ից հրաժարվել է Ծառուկյանի փեսայի դեմ պայքարելու մտքից

ՀՀԿ-ից հրաժարվել է Ծառուկյանի փեսայի դեմ պայքարելու մտքից

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Աբովյանում քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այս մասին երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Աբովյանում որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը: Երեկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ն կարող էր որպես Աբովյանի քաղաքապետի սեփական թեկնածու առաջադրել նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին:

«Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտություն չկա», – թեմայի առնչությամբ երեկ լրագրողներին ասել է Գալուստ Սահակյանը: