ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակներում ձերբակալված ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանից բացի, ԱԳՆ-ից էլի ձերբակալվածներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշենք, որ, համաձայն պաշտոնական հաղթրդագրության, Հաջի-Հակոբյանը «ՀՀ վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով նաև կաշառք է ստացել: Այլ ձերբակալվածների մասին պաշտոնապես չեն հայտնել:
Թերթը նշում է, որ ավելի վաղ ձերբակալվածԱԳՆ-ի աշխատակիցների ցուցմունքների հիման վրա է ձերբակալվել նաև հյուպատոսական վարչության պետը, որը, ըստ էության, եղել է բոլոր հյուպատոսների համակարգողը: