Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սպանելու սպառնալիքների համար մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ուլտրաաջ հայացքներ ունեցող 35-ամյա կինը, ով 3 տարի առաջ միևնույն մեղադրանքով 6 ամիս բանտում էր անցկացրել, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
Ամբաստանյալը սույն տարվա փետրվար-մարտ ամիսներին նախկին նախագահին սպառնալիքներ պարունակող նամակներ էր ուղարկել:
Նախորդ շաբաթ կինը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման Լիլ քաղաքում զբաղվածության կենտրոնի աշխատակցին դանակով սպառնալու համար: Նրա կալանքի ժամկետը կրկնակի անգամ երկարացվել է:
Ինչպես 2009, այնպես էլ այժմ, կինը հրաժարվել է հոգեբանական հետազոտություն անցնել: