Եվրոպայի խորհրդարանը երեկ հայտարարել է այն մարդկանց անունները, ովքեր հավակնելու են 2012 թվականի Անդրեյ Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի:
Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված են բոլոր հինգ հավակնորդները.
1. Բելառուս իրավապաշտպան, «Վեսնա» մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկի՝ 2011 թվականին հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքներով 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել բելառուսական իշխանությունների կողմից, «Վեսնան»-ն բարեգործական գումարներ էր ստանում արտասահմանից և օգնում էր քաղբանտարկյալների ընտանիքներին:
2. Պակիստանցի իրավապաշտպան Ջոզեֆ Ֆրենսիս՝ հիմնել է Claas կենտրոնը, որը զբաղվում է Պակիստանում կրոնական հողի վրա հետապնդումների ենթարկվող մարդկանց աջակցությամբ:
3. Ռուանդայի ընդդիմության երեք ակտիվիստներ Վիկտուար Ինգաբիրե Ումուհոզա, Դեոգրատիաս Մուշաիդի, և Բեռնարդ Նտագանդա՝ ներկայումս անազատության մեջ են Ռուանդայում:
2010 թվականին Ումուհոզային թույլ չեն տվել առաջադրել իր թեկնածությունը Ռուանդայի նախագահական ընտրություններին: Իսկ հետագայում ձերբակալել են պետական անվտանգության դեմ աշխատելու մեղադրանքով:
4. Ռուսաստանյան Pussy riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովա, Եկատերինա Սամուցևիչ և Մարիա Ալյոխինա՝ Ռուսաստանում 2 տարվա ազատազրկման են դատապարտվել Քրիստոս Փրկիչ եկեղեցում փանկ-աղոթք կատարելու համար:
5. Իրանցի իրավապաշտպան Նասրին Սոտուդեհի և իրանցի ռեժիսոր Ջաֆար Պանահի՝ Սոտուդեհը ձերբակալված է 2010 թվականից սեպտեմբերից 2009 թվականի Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար, ինչպես նաև հակաիրանական քարոզչության տարածման մեղադրանքով: Սկզբում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, հետագայում միջազգային հանրության ճնշման շնորհիվ պատիժն իջեցվել է 6 տարվա:
Պանահին հայտնի է նրանով, որ իր ֆիլմերով բարձրացնում է Իրանում առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ: Ձերբակալվել է 2010 թվականին, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հակաիրական քարոզչության մեղադրանքով:
Մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբեր ամսին, իսկ մրցանակը կշնորհվի դեկտեմբեր ամսին: