Առաջին քրիստոնյաների համար սեքսը մեղք չէր: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, ովքեր վերծանել են հնագույն ձեռագիրը, որտեղ նշվում է Հիսուս Քրիստոսի կնոջ անունը: 8-ը 4սմ-ի վրա պապիրուսը կասկածի տակ է դնում քրիստոնեության կարևորագույն դոգմաներից մեկը՝ Քրիստոսի ամուրիության և սեռական ժուժկալության մասին պատկերացումը:
Պապիրուսն իրենից ներկայացնում է քրիստոնեական տեքստից մի հատված, որում Հիսուսը քննադատություններից պաշտպանում է ինչ-որ կնոջ, որին նա «իմ կին» է անվանում: 7,5 տողերի մեջ Քրիստոսը ոչ միայն մեկ անգամ հիշատակում է իր կնոջը, այլ հնչեցնում է «ես ապրում եմ նրա հետ» արտահայտությունը:
Գիտնականները կարծում են, որ Հիսուս Քրիստոսը խոսում է իրեն նվիրված հետևորդի՝ Մարիամ Մագդաղենացու մասին:
Անհայտ կոլեկցիոների կողմից գիտնականներին փոխանցված տեքստը գրված է հին եգիպտական ղպտական լեզվով: Հարվարդի համալսարանի աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Կարեն Քինգը, ով վերծանել է պապիրուսը, կարծում է, որ դա «Ավետարան ըստ Քրիստոսի կնոջ» տեքստից է:
«Այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ առաջին քրիստոնյաների համար ամուսինների սեռական կապը արարման աստվածային ուժի մարմնացումն էր, և դա հոգեպես ճիշտ և ընդունելի էր համարվում»,-նշում է պրոֆեսոր Քինգը:
Հիսուսի մարդկային սովորական կյանքի մասին նկարագրությունները չեն պահպանվել ժամանակակից կանոնական տեքստերում: Գիտնականները ենթադրում են, որ գտնված տեքստը դիտավորյալ կերպով է վերացվել, քանի որ այն հակասում է պաշտոնական գաղափարախոսությանը:
«Ավետարան ըստ Հիսուսի կնոջ» տեքստից հատվածի հետ արդեն ծանոթացել են մի շարք գիտնականներ: Անկախ փորաձեգտները կարծում են, որ տեքստը իսկական է, միևնույն կարծիքն ունի նաև Կարեն Քինգը: Փաստաթուղթը թվագրվել է 4-րդ դարով:
Պապիրուսը դեռևս պետք է լաբորատորիայում փորձագիտական քննության ենթարկվի. նյութի հետազոտությունից հետո պարզ կդառնա փաստաթղթի իսկությունը: