Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01:37-ին, ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: