Home / Տեսանյութեր / Մեկ ընտանիքի պատմություն. Գյումրիում առնետների ահից չեն կարողանում հանգիստ քնել

Մեկ ընտանիքի պատմություն. Գյումրիում առնետների ահից չեն կարողանում հանգիստ քնել

Գյումրիում ամբողջովին ոնչացված այգիներից մեկում`«Կոմերիտմիության այգում»,  ներկայումս  շատ քիչ թվով տնակներ են մնացել: Տնակներից շատերում բնակվող անօթևան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են, տեղեկացնում է «Շիրակ կնետրոն» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ  Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռևս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթևան ընտանիքներին, որոնք հաշվառված չեն երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակում և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Շիրակ կենտրոնը» նշում է, որ «Կոմերտմիության այգում» դեռևս կանգուն կոմերիտուհու արձանի հարևանությամբ տեղադրված տնակում է իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվում Թերեզա Միքայելյանը:

«Ուրիշ շատ այլ գյումրեցի ընտանիքների նման նրանց գոյության միակ միջոցը ևս սոցիալական նպաստն է: Այսօր օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին», – նշում է հասարակական կազմարեպությունը:

«Շիրակ կենտրոնը» տեսանյութով ներկայացրել է Թերեզա Միքայելյանի հետ զրույցը: