ԲՀԿ-ական պատագմավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելը վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները՝ համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում», – նշել է ՄԱՆ դեսպանը: