Դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հայկոն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի: «ՀԺ»-ի թղթակցի հարցին ներկայացման մենեջեր Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայկոն ու Մկոն կարգին հայրենասեր տղաներ են… մոտակա 20 օրվա մեջ Հայկոն վերադառնալու է»: