Home / Հայաստան / Օբաման Ռոմնիից շատ առաջ է. հարցում

Օբաման Ռոմնիից շատ առաջ է. հարցում

ԱՄՆ նախագահ, գալիք նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման մեծացրել է իր առավելությունը Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ:

Դա տեղի է ունեցել թեկնածուների միջև կայացած բանավեճի հերթական փուլից հետո, փաստում են Reuters/Ipsos-ի հարցումները:

Համաձայն հարցման, ընտրողների 48%-ը սատարում են Բարաք Օբամային, 33%-ը՝ Միթ Ռոմնիին:

Նշենք, որ բանավեճի առաջին փուլից հետո թեկնածուների միջև տարբերությունը կազմում էր ընդամենը 2%: