«ՎՏԲ Բանկ Հայաստան»-ը 2010 թվականի նոյեմբերից բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Սեփանյանի հետ՝ վերջինիս պարտքերի հետ կապված:
Բանկի հաղորդագրության մեջ ասված է, որ «ՎՏԲ Հայաստանը»՝ սկսած 2011թ. նոյեմբերից, բազմիցս ծանուցել է Ստեփանյանին հնարավոր դատական գործընթացի մասին այն դեպքում, եթե վերջինս չստանձնի պարտքը մարելու իր պարտականությունները:
Քանի որ Ստեփանյանը որևէ քայլ չի ձեռնարկել պարտատիրոջ իր պարտավորվածությունը կատարելու ուղղությամբ, 2012թ. ապրիլին բանկը համապատասխան գումարը գանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:
Արդյունքում՝ հայցը բավարարվել է. դատարանի որոշումը հրապարակվել է 2012թ. օգոստոսին և ուժի մեջ մտել սեպտեմբերին:
Դատական բանավեճից հետո «ՎՏԲ բանկ Հայաստանը» Տիգրան Ստեփանյանի սնանկությունը ճանաչու վերաբերյալ հայց է ներկայացրել: