Home / Հայաստան / Ծառուկյանը հակված է չմասնակցել ընտրություններին և ոչ մեկին չսատարել. աղբյուր

Ծառուկյանը հակված է չմասնակցել ընտրություններին և ոչ մեկին չսատարել. աղբյուր

Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով կուսակցությանը մոտ կանգնած իր աղբյուրներին:

Այդ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ԲՀԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրում, սակայն, միաժամանակ, որևէ այլ թեկնածուի, այսինքն` գործող նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես չի սատարում:

«Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կամ կոալիցիա կվերադառնա նախկին՝ հավասար անդամի կարգավիճակով, կամ հաջորդ կառավարությունում կստանա մի քանի պորտֆել՝ «ոչ կուսակցական» նախարարների համար: Այնպես, ինչպես գործող Սպորտի և երիտասարդության նախարարի դեպքում», – եզրափակում է թերթը: