Միգրանտները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Սոբյանինին խնդրել են արգելել ազգայնականներին անցկացնել իրենց ավանդական «Ռուսական քայլերթը»: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի (ՌՄՖ) նախագահ Մուհամադ Մաջումդերը: Վերջինիս խոսքով՝ եթե ազգայնականների երթը արգելել չհաջողվի, ապա անհրաժեշտ է գոնե տեղափոխել այն: ՌՄՖ-ի նախագահը նշել է, որ միգրանտներին դուր չի գալիս միջոցառման անվանումը, ինչպես նաև այն փաստը, որ այն պատրաստվում են անցկացնել Ժողովրդական միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին:
Նախօրեին Մոսկվայի մի շարք հասարակական կազմակերպություններ ևս դիմել էին քաղաքապետին՝ երթն արգելելու խնդրանքով: Քաղաքային իշխանությունները, սակայն, կարծում են, որ երթի անցկացումը մերժելու համար որևէ հիմք չունեն: Միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել են օրենքի խախտումների համար պատասխանատվության մասին: