Home / Տեսանյութեր / ՏՄՊՊՀ-ն մարզերում խախտումներ է արձանագրել

ՏՄՊՊՀ-ն մարզերում խախտումներ է արձանագրել

Նոյեմբերի 2-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին  մարզերում իրականացված ստուգումների արդյունքները:

Վարույթները հարուցվել են Հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Դիտանցումների ընթացքում հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն:

Իրավախախտ ընկերություններն են «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:

Վարույթում գտնվող ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, գործում են արտադրական փոքր ծավալներով և որպես իրավախախտ ընկերություն Հանձնաժողովի տեսադաշտում են առաջին անգամ: Նկատի ունենալով այս հանգամանքերը և նաև այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա որոշվեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զգուշացրեց, որ նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի: