Orange Fitness թենիսի ակումբում երեկ ավարտվել է ԶԼՄ-ների համար կազմակերպված թենիսի մրցաշարը:
Տղամարդկանց մրցապայքարում հաղթող է ճանաչվել slaq.am կայքի պատասխանատու Սիրակ Օհանյանը:
Կանանց մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարության hayernaysor.am էլեկտրոնային պարբերականի խմբագիր Արաքս Մադոյանը:
Նման մրցաշարերն ավանդական են բնույթ են կրում և կազմակերպվում են տարբեր ոլորտի ներկայացուցիչների համար: