Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը ասել է «Չեխոսլովակիա». չեխերը վիրավորվել են

Հովիկ Աբրահամյանը ասել է «Չեխոսլովակիա». չեխերը վիրավորվել են

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած այցն այնքան էլ անամպ չի անցել, որքան էլ նա վստահեցնում է, իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպման ժամանակ ելույթի իր խոսքում Հովիկ Աբրահամյանը երկու անգամ «Չեխիայի» փոխարեն ասել է՝ «Չեխոսլովակիա»: Թերթի փոխանցմամբ՝ դա վիրավորել է չեխերին, երկու անգամ էլ նրանք ընդհատել են ՀՀ ԱԺ նախագահին և ուղղել՝ ոչ թե Չեխոսլովակիա, այլ՝ Չեխիա,  Սլովակիան այլ պետություն է, իսկ Չեխոսլովակիան ընդհանրապես այլևս գոյություն չունի։