Home / Հայաստան / Նախկին պատգամավորի հաղորդումն անտարբեր է թողել իրավապահներին

Նախկին պատգամավորի հաղորդումն անտարբեր է թողել իրավապահներին

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Դատախազության պաշտոնյաների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից ոչինչ չի փոխվել և հանցագործության մասին հաղորդագրություններին որևէ արձագանք չի տվում:

«Հոկտեմբերի 31-ին ես լրատվությամբ հաղորդում եմ տվել հանցագործության մասին, սակայն մինչ օրս ոչ դատախազությունից, ոչ ոստիկանությունից որևէ մեկը չի հետաքրքրվել այդ նյութով: Իհարկե, այս հաղորդման մեջ խոսք չի գնում միլիարդ դրամներով «ատկատներ»-ի մասին, այլ՝ միլիոնների, բայց փաստն այն է, որ ակնհայտ է դառնում պետական այրերի կողմից հովանավորչության երևույթը, ովքեր պարտակում, թաքցնում են դպրոցներում կատարվող պետական բյուջեն մսխելու վերաբերյալ փաստերը»,-  Facebook-ի իր էջում գրել է նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, որ Բաշխյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանի թիվ 27 դպրոցում որոշ ուսուցիչներ, ովքեր փաստացի չեն աշխատել, աշխատավարձ են ստացել, այդ թվում՝ կրճատված 4 ուսուցիչներից Հայկ Սիմոնյանը:

Բախշյանը նաև ասել էր, դպրոցում դասավանդել են տնօրենի ամուսինը, հարսը և այլ հարազատներ, որոնք չունեն համապատասպան որակավորում: Ըստ Բաշխյանի՝ մամուլում հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում իրավապահ մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել այն բացահայտելու համար: