Home / Հայաստան / Ղարաբաղի և Աբխազիայի ճանաչում. Ինչու հենց Ուրուգվայը՝ հայացք Մոնտեվիդեոյից

Ղարաբաղի և Աբխազիայի ճանաչում. Ինչու հենց Ուրուգվայը՝ հայացք Մոնտեվիդեոյից

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ուրուգվայի խորհրդարանի պատվիրակությունը՝ նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորությամբ: Ստեփանակերտում նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հարկ է նշել, որ նոյեմբերի 5-ին Արգենտինայում (նաև Ուրուգվայում) Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդզադեն նույնպես հանդիպել է Խորխե Օռիկոյի հետ, և բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: Հիմա արդյո՞ք Ուրուգվայը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և եթե այո՝ ե՞րբ: Այս հարցով դիմեցի Ուրուգվայի պաշտոնատար անձանց ու փորձագետներին և ստացա հետևյալ պատասխանները:

Ակնհայտ է, որ պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ հետաքրքություն է առաջացրել հենց Ուրուգվայում, իսկ տված գնահատականները, ըստ էության, միմյանցից չեն տարբերվում:

«Չեմ կարող ասել՝ կճանաչվի Լեռնային Ղարաբաղը մոտ ժամանակներում, թե ոչ, սակայն նման միտումն ակնհայտ է, և մեր քաղաքական գործիչների մեծ մասին համակրանքն այն չճանաչված Հանրապետության կողմն է: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում տեղի ունեցող գործընթացները մեզ համար խորթ թեմա չեն: Ուրուգվայի միշտ այն ժողովուրդների կողմն է, որոնք պայքարում են իրենց անկախության համար: Այսպես կոչված, չճանաչված հանրապետություններում իրավիճակի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անձամբ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկոն», – այսպես է մեկնաբանել իրավիճակը Ուրուգվայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը մեծապես կախված է Ուրուգվայի հայկական սփյուռքի ակտիվությունից: Ուրուգվայը միգրանտների երկիր է: Ազգային սփյուռքն այստեղ ոչ միայն վայելում է իշխանությունների աջակցությունը, այլև լուրջ ազդեցություն ունի քաղաքական վերնախավի վրա:

Լեռնային Ղարաբաղի ճանաչման հանդեպ հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն դերով, որը հայկական սփյուռքը խաղում է այդ լատինաամերիկյան երկրի կյանքում: Իսկ այդ ազդեցությունը շատ մեծ է: Ուրուգվայը առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ուրուգվայը առաջինն աշխարհում պաշտոնապես ճանաչեց և դատապարտեղ հայերի ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում՝ 1965թ. ընդունելով համապատասխան բանաձև:

Դեռ մեկ տարի առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիսա Ալմագրոն հայտարարել էր. «Մենք ուսումնասիրում ենք ղարաբաղյան խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում արտահայտելու համար: Սակայն անձամբ ես համոզված եմ, որ Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, այն պետք լինի անկախ և ժամանակի ընթացքում կրկին միանա Հայաստանին: Դա է խնդրի լուծման միակ ուղին: Եվ այսօր Ուրուգվայը քայլեր է ձեռնարկում Ղարաբաղի հետ համաձայնության գալու և ԼՂՀ-ն պետական մակարդակով ճանաչելու համար»:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար Ուրուգվայն ունի սոցիալական հիմքեր: Համենայնդեպս, այդ որոշումը երկրի բնակչության շրջանում բացասական էմոցիաներ չի առաջացնի:

Ղարաբաղյան խնդրին առնչվող առավել տարածված փորձագիտական կարծիքը հետևյալն է. «Ճանաչումը չի բացառվում, բայց ժամանակ է պետք»:

Տատյանա Պոլոսկովա, քաղաքական գիտությունների դոկտոր, «Միջազգային Ռուսաստան» (Մոնտեվիդեո, Ուրուգվայ) շարժման գործադիր քարտուղար , հատուկ REX գործակալության համար